Մի՛շտ պատրաստ:
Ա՛յ, այդպես` արյան կանչին ու գենային համակարգին մի՛շտ հավատարիմ:
Ձերը փակելն է, քանդել-ավերելը:
ՀՀ անսահմանափակ անպատասխանատվության ՓԲԸ-ի, իմա` կառավարության, ԲՏԱ կոչվող ՍՊԸ-ից Ավետ Պողոսյան անուն-ազգանունով ոմն փոխնախարար Facebook-յան իր էջում «ավետում» է, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ-ն ՀՀ տարածքում արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում»:
Ճի՛շտ եք արել:
Փոլադ Բյուլ-Բյուլ-օղլու կլկլոցները, Քյամրան Ռազմովար կոչված «կարա կոյունլուի» ու մյուս բոլո՛ր «կոյունլուների»` օղուզներ, օսմաններ, սելջուկներ, մասին պատմող սերիալներն ու հաղորդումները հեռարձակեք:
Իսկը ձեր հագով են:
Փիրուզա Մելիքսեթյան